Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Արսեն Սարգսյանը բաց նամակ է հղել կափողիկոս Գարեգին Բ-ին:
«Վեհափառ տեր, Համացանցում հայտնված տեսանյութը, թե ինչ հրճվանքով եք 5 կգ ոսկուց ձուլված գավազան նվեր ստանում ռուսաստանաբնակ ոմն Գարուն Քոչարյանից, զարհուրանքից բացի այլ զգացումներ չի՛ կարող արթնացնել:
Այն ժամանակ, երբ Ձեր հոտի մի ահռելի մասը գոյատևելու տարրական միջոցներից է զրկված, երբ հայությունը կանգնած է այսքան մարտահրավերների առջև, Դուք, ամբողջովին կտրված իրականությունից, քաջալերում եք նմանատիպ նվերները և Ձեր մտքով իսկ չի անցնում հորդորել հարուստ հայերին այդ գումարները ծախսել առավել կարիքավոր ուղղություններով:
Դուք խրախուսում եք այս արատավոր մոտեցումները՝ Ձեզ նվերներ շռայլողներին «բարերար» կոչելով և խաղալով նրանց փառասիրության նուրբ զգայարանների հետ:
Հենց նման մոտեցումներով է, որ վանում եք հավատացյալներին Հայ առաքելական եկեղեցուց»: