Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Հայաստանն աղքատությունից դատարկվում է, իսկ կաթողիկոսը 5 կգ ոսկուց գավազան է հրճվանքով նվեր ընդունում». բաց նամակ Գարեգին Բ-ին

14:00, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
«Հայաստանն աղքատությունից դատարկվում է, իսկ կաթողիկոսը 5 կգ ոսկուց գավազան է հրճվանքով նվեր ընդունում». բաց նամակ Գարեգին Բ-ին

Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Արսեն Սարգսյանը բաց նամակ է հղել կափողիկոս Գարեգին Բ-ին:

«Վեհափառ տեր, Համացանցում հայտնված տեսանյութը, թե ինչ հրճվանքով եք 5 կգ ոսկուց ձուլված գավազան նվեր ստանում ռուսաստանաբնակ ոմն Գարուն Քոչարյանից, զարհուրանքից բացի այլ զգացումներ չի՛ կարող արթնացնել:

Այն ժամանակ, երբ Ձեր հոտի մի ահռելի մասը գոյատևելու տարրական միջոցներից է զրկված, երբ հայությունը կանգնած է այսքան մարտահրավերների առջև, Դուք, ամբողջովին կտրված իրականությունից, քաջալերում եք նմանատիպ նվերները և Ձեր մտքով իսկ չի անցնում հորդորել հարուստ հայերին այդ գումարները ծախսել առավել կարիքավոր ուղղություններով:

Դուք խրախուսում եք այս արատավոր մոտեցումները՝ Ձեզ նվերներ շռայլողներին «բարերար» կոչելով և խաղալով նրանց փառասիրության նուրբ զգայարանների հետ:

Հենց նման մոտեցումներով է, որ վանում եք հավատացյալներին Հայ առաքելական եկեղեցուց»:

«Հայաստանն աղքատությունից դատարկվում է, իսկ կաթողիկոսը 5 կգ ոսկուց գավազան է հրճվանքով նվեր ընդունում». Բաց նամակ Գարեգին Բ-ին
| | |
10279 | 0