Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Յուլիա Սկրիպալն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

12:35, երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ.
Յուլիա Սկրիպալն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

Մեծ Բրիտանիայում՝ Սոլսբերիում թունավորված Յուլիա Սկրիպալն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից, հաղորդում է SkyNews-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Յուլիայի, ինչպես նաև նրա հոր՝ Սերգեյ Սկրիպալի, վիճակը լավանում է:

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սերգեյ Սկրիպալը գիտակցության է եկել:

Հիշեցնենք, որ Սկրիպալները թունավորվել էին մարտի 4-ին Մեծ Բրիտանիայում: Թունավորման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին:

7927 | 0
Facebook