Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Աշխարհի հայտնի հայերը». ցուցահանդես՝ «Նարեկացի» արվեստի միությունում

18:05, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
«Աշխարհի հայտնի հայերը». ցուցահանդես՝ «Նարեկացի» արվեստի միությունում

Ապրիլի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի` «Աշխարհի հայտնի հայերը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
     Նկարչուհու աշխատանքները դասական և ժամանակակից տեխնիկաների միաձուլումն են։ Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու ռեալիստական ոճին և գույների յուրօրինակ համադրությանը։
     Քրիստինա Օգանեզովան հանդիսանում է Միջազգային արվեստագետների միության անդամ (Էստոնիա), ինչպես նաև ներկայացուցչության ղեկավարը Հայաստանում:
     Հաճախել է Հենրիկ Իգիթյանի անվան արվեստի կենտրոն և 3 տարեկանում արդեն ունեցել է հնարավորություն մասնակցելու մանկական ցուցահանդեսին որպես տաղանդավոր երեխա:
     Արվեստի նկատմամբ սերը հետագայում նրան ուղղորդել է ստանալու արվեստի դասեր Արամ Դանիելյանի արվեստի ստուդիայում, որտեղ նա շարունակել է զարգացնել իր նկարչական հմտությունները:
     Քրիստինա Օգանեզովայի աշխատանքները ստեղծվում են վրձիններով, դանակներով (pallet knifes), ակրիլով նկարելով կտավների վրա, հայտնում է «Նարեկացի» արվեստի միությունը:

| | |
1385 | 0