Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
«Հայաստանը նոր նախագահ ունի. երկիրն անցնում է կառավարման նոր համակարգի: Այսուհետ նախագահն առավել քիչ իշխանություն ունի»,- գրում է US News-ը՝ նշելով, որ Արմեն Սարգսյանը խոստացել է աշխատել արդարադատության համակարգի բարելավման և կաշառակերության դեմ պայքարի ուղղությամբ:
Ամերիկյան մեկ այլ կայք՝ ABC News-ը ևս գրում է ՀՀ-ի՝ կառավարման նոր համակարգի անցնելու մասին, որի հանրաքվեն անցկացվեց 2015-ին:
The Penisula Qatar-ը հայտնում է Հայաստանում 63-ամյա նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քաղաքացիների բողոքի ցույցերի մասին:
Երդմնակալության արարողությանն ու Արմեն Սարգսյանի խոստումներին անդրադարձել են նաև Radio Free Europe-ը, The Sun-ը, Daily Mail-ը, Daily Star-ը, Financial Express-ը, New York Times-ը, Washington Post-ը:
Մասնավորապես, բրիտանական Daily Mail-ը հայտնում է «սահմանափակ իշխանություն ունեցող ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության» մասին:
Ամերիկյան New York Times պարբերականը նշում է, որ այդ փոփոխությունը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին թույլ կտա պահպանել իշխանությունը՝ նշանակվելով երկրի վարչապետի պաշտոնում:
Երդմնակալության արարողությանն անդրադարձել են նաև ռուսական, ղազախական և ղրղզական մի շարք լրատվամիջոցներ: