Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը Սիրիայում քիմիական հարձակման համար մեղադրել է Իսրայելին

14:12, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Ռուսաստանը Սիրիայում քիմիական հարձակման համար մեղադրել է Իսրայելին

Սիրիայի տարածքում սիրիական կառավարական ուժերին պատկանող ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարվածն իրականացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

ՌԴ ՊՆ-ն նաև նշել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության զորքերին հաջողվել է ոչնչացնել 8 հրթիռներից 5-ը, իսկ մնացած 3-ը հասել են ավիաբազայի արևմտյան հատված:

«Սիրիայում ռուս խորհրդականների շրջանում տուժածներ չկան»,- ասել են ՌԴ ՊՆ-ում:
     Ապրիլի 7-ին մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք աշխատում են Սիրիայի Արևելյան Ղութա արվարձանում, հայտնել էին Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մասին, որի հետևանքով բազմաթիվ զոհեր և տուժածներ կան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում քիմիական հարձակումից հետո Ասադին «կենդանի» էր անվանել և հարձակման համար պատասխանատու անվանել Ռուսաստանին ու Իրանին: Թրամփը նշել էր, որ հարձակման պատասխանատուները բարձր գին կվճարեն:

Բացի այդ, Վաշինգթոնը հայտարարել էր Սիրիայի իրավիճակի պատճառով հակառուսական պատժամիջոցների թարմացման մտադրության մասին:

4629 | 2
Facebook