Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգթոնը Սիրիայի պատճառով նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

13:20, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Վաշինգթոնը Սիրիայի պատճառով նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է մոտ օրերը քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը, գրում է «Коммерсант»-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին մոտ կանգնած աղբյուրին:

Պատժամիջոցները, պարբերականի զրուցակցի խոսքով, կներկայացնի ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, ով մարտին նշանակվեց Թրամփի՝ ազգային անվտանգության հարցով խորհրդականի պաշտոնում:

Ապրիլի 7-ին մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք աշխատում են Սիրիայի Արևելյան Ղութա արվարձանում, հայտնել էին Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մասին, որի հետևանքով բազմաթիվ զոհեր և տուժածներ կան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում քիմիական հարձակումից հետո Ասադին «կենդանի» էր անվանել և հարձակման համար պատասխանատու անվանել Ռուսաստանին ու Իրանին:

4411 | 1
Facebook