Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է սիրիական ավիաբազայի հրթիռակոծման տեսանյութը

11:05, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Հրապարակվել է սիրիական ավիաբազայի հրթիռակոծման տեսանյութը

Հրապարակվել է Սիրիայի Հոմս նահանգում սիրիական կառավարական բանկի ավիաբազայում տեղի ունեցած հրիթռակոծության տեսագրությունը:

Տեսագրությունը հրապարակվել է սիրիական տեղեկատվական SANA գործակալության Facebook-յան էջում:

Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովից Լիբանանի տարածքից:

Ապրիլի 7-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ սիրիական բանակն Արևելյան Ղութայում քիմիական զենք է կիրառել, իսկ հարձակման համար պատասխանատու են Ռուսաստանն ու Իրանը: Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն Սիրիայի ղեկավար Բաշար Ասադին «կենդանի» էր անվանել:

8990 | 0
Facebook