Facebook սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ կստուգի բոլոր օգտատերերի ինքնությունը, ում էջերը սոցցանցում մեծ ճանաչվածություն ունեն: Այդպիսով ընկերությունը փորձում է պայքարել կեղծ նորությունների և քարոզչության դեմ, գրում է BBC-ն:
Սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ բոլոր հայտնի էջերը ստուգման կենթարկվեն, իսկ այն էջերին, որոնց նկատմամբ հարցեր կծագեն, կարգելեն հաղորդագրություններ տեղադրել:
Ցուկերբերգը նաև հայտնել է, որ աջակցում է քաղաքական գովազդը կարգավորելու առաջարկը: Եթե այդ առաջարկն ընդունվի, ապա սոցցանցը ստիպված կլինի առավել շատ տեղեկատվություն հավաքել նման գովազդ ստեղծողին հայտնաբերելու ուղղությամբ:
«Ընտրական գործընթացին միջամտությունը խնդիր է, որի դեմ պետք է պայքարի միայն մեկ հարթակ»,- ասել է Ցուկերբերգը: