Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Նոր պատժամիջոցների հետևանքով որքանո՞վ են նվազել Պուտինի մերձավոր օլիգարխների կարողությունները

11:15, շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ.
Նոր պատժամիջոցների հետևանքով որքանո՞վ են նվազել Պուտինի մերձավոր օլիգարխների կարողությունները

Ռուս գործարար, ՌԴ նախագահի մերձավոր, Օլեգ Դերիպասկայի կարողությունն, ըստ Forbes ամսագրի, նվազել է 957 միլիոն դոլարով: Այժմ նրա կարողությունը կազմում է 5,3 միլիարդ դոլար:

Ամսագիրը նշում է, որ դա տեղի է ունեցել Լոնդոնի բորսայում En+ բաժնեմասերի 20%-ով կտրուկ անկման պատճառով:

Գործարարն ԱՄՆ-ի պատժամիջոցային ցանկում հայտնվելն «անհեթեթություն» է անվանել:

«Այդ իրադարձությունները ցավալի են, սակայն ոչ՝ անսպասելի»,- ТАСС-ը մեջբերում է նրա խոսքը:

Forbes-ը հստակեցնում է, որ նվազել են նաև մի քանի այլ գործարարների կարողությունները: Այդպես, Սուլեյման Քերիմովը կորցրել է 244 միլիոն դոլար, Վիկտոր Վեքսելբերգը՝ 41 միլիոն: Իգոր Ռոտենբերգի ու Կիրիլ Շամալովի կարողությունները չեն փոփոխվել, իսկ Վլադիմիր Բոգդանովն ու Անդրեյ Սկոչը նույնիսկ շահել են այդ որոշումից՝ մեկ միլիոն և 8 միլիոն համապատասխանաբար:

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը նույնիսկ ուրախությամբ է ընդունել պատժամիջոցային ցանկում հայտնվել՝ նշելով, որ «դեռևս պատժված չլինելով ԱՄՆ-ի կողմից՝ իրեն հարմարավետ չէր զգում»:

| | |
3250 | 0