Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրկին բախումներ պաղեստինցիների և իսրայելցիների միջև. կա 7 զոհ և 200-ից ավելի վիրավոր

22:15, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
Կրկին բախումներ պաղեստինցիների և իսրայելցիների միջև. կա 7 զոհ և 200-ից ավելի վիրավոր

Այսօր Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին կրկին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև: Հարյուրավոր պաղեստինցի ցուցարարներ անվադողեր են այրել և սահմանային պատնեշից քարեր նետել իսրայելցի զինվորականների ուղղությամբ:

Բախումների հետևանքով 7 պաղեստինցի է զոհվել, 252-ը վիրավոր է, հաղորդում է Dоnia Al Watan-ը:

Բացի այդ, հաղորդվում է, որ 16-ամյա անչափահաս է սպանվել Գազայի արևելքում:

Բախումներ էին տեղի ունեցել նաև մարտի 30-ին: Այդ ժամանակ զոհվել էր 5 մարդ, վիրավորվել 350-ը:

9521 | 0
Facebook