Вконтакте սոցցանցի և Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարությունը:
Կառավարության փաստաթղթում ասվում է, որ Telegram ընկերությունը՝ 800 միլիոն դոլարի կարողությամբ, գրանցվել է Լոնդոնում փետրվարի 28-ին:
Ընկերության գրասենյակը գտնվում է Վաթերլոյի երկաթգծի կայարանի մոտակայքում:
Նշենք, որ ապրիլի 4-ին լրացել է «Ռոսկոմնադզոր»-ի կողմից Telegram-ին ներկայացված վերջնագրի ժամկետը. ՌԴ ԱԴԾ-ն պահանջել էր ապակոդավորման բանալիներ տրամադրել: Ժամկետի լրանալուն պես, հնարավոր է կասեցվի մեսենջերի հասանելիությունը ՌԴ տարածքում: