Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գազպրոմ»-ի, «Գազպրոմբանկ»-ի, «ՎՏԲ»-ի ղեկավարները՝ ԱՄՆ պատժամիջոցների նոր ցուցակում

17:25, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
«Գազպրոմ»-ի, «Գազպրոմբանկ»-ի, «ՎՏԲ»-ի ղեկավարները՝ ԱՄՆ պատժամիջոցների նոր ցուցակում

ԱՄՆ-ն մի շարք ռուս գործարարների ներառել է պատժամիջոցային նոր ցանկում: Այս մասին ասվում է ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:

Սահմանափակող միջոցներ են տարածվել գործարարներ Օլեգ Դերիպասկայի, Իգոր Ռոտենբերգի, Վիկտոր Վեքսելբերգի, Սուլեյման Քորիմովի, Վլադիսլավ Ռեզնիկի և Անդրեյ Սկոչի, Կիրիլ Շամալովի վրա:

Ցուցակում են նաև «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Սուրգութնավթագազի» համահիմնադիր Վլադիմիր Բոգդանովը, «Գազպրոմբանկի» ղեկավար Անդրեյ Աքիմովը, ինչպես նաև «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն և «ՎՏԲ»-ի նախագահ Անդրեյ Կոստինը:

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել նաև մի շարք ընկերությունների և ուժայինների նկատմամբ:

Նշենք, որ այդ միջոցները ներառում են՝ վիզային սահմանափակումներ, ցուցակում ներառված իրավաբանական անձանց հետ համագործակցության և ֆինանսավորման արգելք, ինչպես նաև ԱՄՆ-ի տարածքում նրանց ակտիվների հնարավոր սառեցում:

Երեկ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին նոր պատժամիջոցային ցանկում առնվազն 6 օլիգարխի հայտնվելու մասին:

10022 | 0
Facebook