Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ

17:15, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ավելի քան տասնամյա փորձն ու անցած ճանապարհն ուղեցույց կարող են լինել և՛ բիզնես կառավարման գործով, և՛ առաջնորդությամբ հետաքրքրվողների համար: Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով, «Բիզնես-առաջնորդություն» առարկայի շրջանակներում, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համալսարանի դասախոսներին և ուսանողներին ներկայացրել է գործարարության ոլորտում առաջնորդության հիմնական սկզբունքները` կոնկրետ օրինակներով և խոսել անհատական այն հատկանիշների մասին, որոնք պետք է իր մեջ զարգացնի ապագա ղեկավարը:

Ինտերակտիվ շփման ընթացքում, ուսանողները ծանոթացել են հեռահաղորդակցության ոլորտում ավելի քան տասը տարի առաջատարի դիրքեր զբաղեցնող և թեժ մրցակցային պայքարում այն պահպանող ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես կառավարման մշակույթին.

«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ
«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ
«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ
«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ

«Այսօր ես ձեզ հակիրճ կներկայացնեմ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում տիրող աշխատանքային միջավայրը: Այստեղ աշխատակիցներն իրենց լիովին ապահով և պաշտպանված են զգում: Ինչո՞ւ: Որովհետև այստեղ հարգվում են մարդու իրավունքները և անգամ սխալ գործելու դեպքում աշխատակիցները երբևէ չեն զգում աշխատանքը կորցնելու վտանգի զգացողություն: Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ-ում խրախուսվում է, որ ղեկավարներն ավելի լավ կատարեն իրենց պարտականությունները, աշխատակիցների հետ պահպանեն մշտական կապ և տիրի փոխվստահության մթնոլորտ»:

«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ
«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ

Առաջնորդությունը ներկայացնելով որպես հմտություն՝ Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես ասել է. «Առաջնորդությունը նույնպիսի հմտություն է, ինչպես մեզ հայտնի շատ այլ հմտություններ ու ունակություններ: Իսկ յուրաքանչյուր հմտություն ենթադրում է զարգացման շարունակական գործընթաց: Երբ առաջնորդները նպաստում են աշխատակիցների` գնահատված և ապահով զգալուն, վստահությունը և համագործակցության պատրաստակամությունն ապահովված են լինում»:

«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ
«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ

Առաջնորդին հատուկ որակների մասին խոսելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նշել է. «Լավ առաջնորդությունը առանձնանում է նրանով, որ առաջնորդի կողմից կատարված ցանկացած գործողության հիմքում վստահությունն ու ազնվությունն է: Աշխատակիցը ամեն կերպ կձգտի աջակցել առաջնորդին հասնելու ընկերության կողմից սահմանված նպատակներին: Աշխատակիցը հստակ պատկերացում կունենա այն մասին, թե դեպի ուր է գնում կազմակերպությունը: Արդյունքում՝ աշխատակիցն իրեն կզգա գնահատված և պաշտպանված՝ վստահ լինելով, որ առաջնորդը միշտ հոգ է տանում իր մասին»: Այնուհետև նա հավելել է. «Չեմ կարծում, որ շատ առաջնորդների ուշադրության կենտրոնում հենց առաջնորդ դառնալն է եղել: Համոզված եմ, որ գաղափարի, մտքի առաջնորդները պարզապես արել ու անում են իրենց գործը՝ լինելով համարձակ, ստեղծագործաբար մտածելով, հրաժարվելով գնալ ուրիշների անցած ճանապարհով, չվախենալով սխալվելուց՝ իրենց ամբողջ եռանդը, մտքի ու կամքի ուժը ծառայեցնելով փոփոխություններ իրականացնելու գործին»:

Դասախոսության ընթացքում շոշափված հաջորդ թեման վերաբերել է «թիմ» հասկացությանը. «Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Ուժեղ առաջնորդը լոկ առաջինն է հավասարների շարքում: Նա չի ճնշում իրեն շրջապատողների Ես-ը: Ընդհակառակը, նպաստում է այդ Ես-ի, ինքնության առողջ զարգացմանը: Ամուր Մենք-ը ամուր, և ոչ թե ճնշված Ես-երի ներդաշնակ ամբողջությունն է»: «Անհատականություններին մեկ թիմում ներդաշնակ մեկտեղելը դժվարին, բայց ստեղծագործ աշխատանք է: Ըստ իս, սա պետք է դառնա առաջնորդության խնդիրներով զբաղվող հայաստանցի մասնագետների ուսումնասիրության առարկան»,- եզրափակել է Ռալֆ Յիրիկյանը:

«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ
«Առաջնորդությունը՝ իբրև գործարար հմտություն». Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ. ՎիվաՍել-ՄՏՍ

Լսարանը ծանոթացել է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ում իրականացվող՝ գործարար կառավարման էթիկայից բխող կարևոր քայլերին, ինչպես նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի հիմնարար արժեքներին:

| | |
3204 | 0