Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վարդան Մինասյանը կրկին կգլխավորի Հայաստանի հավաքականը

16:50, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
Վարդան Մինասյանը կրկին կգլխավորի Հայաստանի հավաքականը

Այսօր հայտնի է դարձել, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից։ Ասում են, որ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին կստանձնի Վարդան Մինասյանն, ով այժմ աշխատում է որպես ՀՖՖ տեխնիկական տնօրեն։ Այս նշանակումն առավել իրատեսական է թվում՝ հաշվի առնելով, որ հավաքականը պայքարում է Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրի համար, որը կարող է ձեռք բերել Ազգերի լիգայի մրցաշարին հաջող մասնակցելով։ Իսկ հավաքականն իր լավագույն արդյունքները գրանցել է հենց Մինասյանի օրոք։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը հավաքականը գլխավորել է 2009-2013 թվականներին։ Հենց նրա օրոք մեր հավաքականը վերելք էր ապրում։ 2009-ին նա շարունակել է երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդի գործը՝ 2 անգամ ռեկորդ գրանցելով Հայաստանի հավաքականի հետ՝ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցրած հորիզոնականով։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
13129 | 0