Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը ջնջել է Ցուկերբերգի հաղորդագրությունները

16:40, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
Facebook-ը ջնջել է Ցուկերբերգի հաղորդագրությունները

Facebook սոցցանցի վարչակազմը Messenger-ում ջնջել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հաղորդագրություններն օգտատերերի հետ:

TechCrunch-ի հաղորդմամբ՝ օգտատերերը նկատել են, որ նամակագրություններում Ցուկերբերգի ուղարկած հաղորդագրություններն անհետացել են, մնացել են միայն իրենց հաղորդագրությունները:

Ընկերության ներկայացուցիչները դա բացատրել են 2014թ. անձնական հաղորդագրությունների պահպանման ժամկետի սահմանափակմամբ: «Մենք դա արել ենք հաղորդագրությունների պահպանման իրավաբանական պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել են աշխատակիցները:

2014թ. արված փոփոխությունները, նրանց խոսքով, կապված էին հաքերային հարձակման և Sony Pictures Entertainment ընկերության աշխատակիցների անձնական տվյալների արտահոսքի հետ:

Երեկ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Facebook-ը կարդում է բոլոր օգտատերերի հաղորդագրությունները:

7815 | 0
Facebook