Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում հայտնել են «Սկրիպալի գործով» «կարևոր վկաների» մասին

14:50, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
Մոսկվայում հայտնել են «Սկրիպալի գործով» «կարևոր վկաների» մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրության է հրավիրել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի տնային կենդանիների տարօրինակ ճակատագրին:

Բրիտանական լրատվամիջոցներն ավելի վաղ՝ հղում անելով երկրի բնապահպանության նախարարությանը, հայտնել էին, որ Սկրիպալների 4 տնային կենդանիներից 3-ը՝ կատուն և 2 ծովախոզուկները, սատկած են հայտնաբերվել և դիակիզվել են Փորթոն Դաունի լաբորատորիայում, իսկ մյուս կատուն, ինչպես հայտնել են հարևանները, փախել է տնից:

«Միայն առաջին հայացքից է թվում, թե կատակելու հերթական թեման է. «ոչնչացրել են կարևոր վկաներին»: Սակայն, իրականում, դրանք իսկապես «կարևոր վկաներ» էին, քանի որ խոսքը քիմիական թունավոր նյութի մասին է, որն ըստ վարկածների կիրառվել է Սկրիպալների տանը»,- ասել է Զախարովան:

Նա նաև զարմանք է հայտնել, թե ինչպես նախկին հետախույզի տանը չեն նկատել ծովախոզուկներին, որոնք արդյունքում սատկել են ջրազրկումից: Ըստ նրա՝ տարօրինակ է նաև մյուս կատվի ճակատագիրը: «Եվ չնայած այդ ամենին՝ կենդանիները կարող էին կարևոր ապացույց լինել»,- կարծիք է հայտնել Զախարովան:

6827 | 2
Facebook