Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քադաֆիի նախկին թարգմանիչը մանրամասներ է հայտնել Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման մասին

11:30, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
Քադաֆիի նախկին թարգմանիչը մանրամասներ է հայտնել Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման մասին

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի նախկին թարգմանիչը՝ Միֆթահ Միսուրին RT հեռուստաալիքին մանրամասներ է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի ընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին:

Միսուրիի խոսքով՝ Սարկոզին Լիբիա կատարած այցի ժամանակ Քադաֆիին հայտնել է, որ ցանկանում է առաջադրվել նախագահի պաշտոնին: Նախկին թարգմանիչը հայտնել է նաև, որ Լիբիայի առաջնորդը նրան խոստացել է «ամեն կերպ օգնել և աջակցել»: Նա հավելել է, որ Սարկոզիի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հանդիպել են լիբիացի պաշտոնյաների հետ:

Բացի այդ, Միսուրին պատմել է փաստաթղթի մասին, որում Լիբիայի կառավարությանը խնդրել են 50 միլիոն եվրո տրամադրել Սարկոզիի նախընտրական քարոզարշավի աջակցության համար:

Սակայն Քադաֆին, Միսուրիի խոսքով, հանձնարարել է այդ գումարը կրճատել մինչև 20 միլիոն եվրո: Նա նաև հայտարարել է, որ Քադաֆին հեռուստատեսային հարցազրույցների ժամանակ բազմից հայտնել է Սարկոզիին աջակցելու մասին:

«Քադաֆին խոսում էր այդ մասին և անձամբ ինձ է ասել: Մի անգամ նա ինձ ասաց. «Ես 20 միլիոն եվրո նվիրաբերեցի»»,- հավելել է Միսուրին:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին ձերբակալել էին Լիբիայից անօրինական ֆինանսավորում ստանալու մասին գործի հետաքննության շրջանակներում:

8464 | 0
Facebook