Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հետաքրքիր է

Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամենասարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա

21:05, կիրակի, 08 ապրիլի, 2018 թ.
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամենասարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա

1972 թվականին գերմանացիները որսացել են խորհրդային զինվորականների հեռախոսազրույցներն ու այդկերպ ամբողջ աշխարհն իմացել է ԽՍՀՄ-ի խորը թաղած գաղտնիքը՝ նույն թվականի մայիսի 16-ին Սվետլոգորսկ քաղաքում ինքնաթիռն ընկել է մանկապարտեզի վրա: Այս դաժան ողբերգության մասին չի հաղորդվել ԽՍՀՄ և ոչ մի լրատվամիջոցով:

Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա

     1972 թվականի մայիսի 16-ին ժամը 12:15-ին Սվետլոգորսկ քաղաքի Խրաբովո ավիաբազայից օդ է բարձրացել Ան-26Տ ինքնաթիռը՝ փորձառու օդաչու Վիլոր Գուտնիկի հրամանատարությամբ: Թե ինչ նպատակով՝ առ այսօր ստույգ հայտնի չէ. գուցե ամպամածության ստորին սահմանի որոշման, գուցե ստուգելու խոհրդային համակարգերի հնարավորությունը՝ գրանցել ինքնաթիռները ցածր բարձրության վրա: Ինչևէ, թռիչքի ընթացքում ինքնաթիռի թևը մնացել է բարձր սոճու ճյուղերի արանքում, և այն ընկել է մանկապարտեզի վրա:
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա

     «Ճաշի ժամ էր, երբ դա տեղի է ունեցավ: Այդ նույն պահին ես տանն էի, ճաշում էի: Իմ տունը մանկապարտեզից 100 մետր էր հեռու: Այն ինչ մենք տեսանք, ցնցեց մեզ՝ հասուն տղամարդկանց՝ մոլեգնող կրակի պատ ու կոտրված բաքից ասֆալտի վրա թափված այրվող վառելիքի անտանելի ծուխ»,- հիշում է ոստիկանության լեյտենանտ Լեոնիդ Բալդիկովը:
     Ինքնաթիռը մխրճվել է մանկապարտեզի երկրորդ հարկ ու այնտեղ գտնվող բոլորին թաղել փլատակների տակ, իսկ թափված վառելիքն աղետի վայրը վերածել է հսկայական ջահի: Առաջին տուժածներն են եղել 10-րդ դասարանի երկու աղջիկներ, որոնց ինքնաթիռը մինչև շենքի հետ բախվելն այրել է ավիացոն վառելիքի գոլորշով: Աղջիկները վայրկենապես բռնկվել են, բայց նրանց կյանքը հնարավոր է եղել փրկել:
     Կայծակնային արագությամբ դեպքի վայր են եկել հրշեջները, Բալտֆլոտի զինվորականները, ոստիկանությունն ու Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները (КГБ): Վերջիններն զբաղված են եղել տեղեկատվության արտահոսքը նվազագույնին հասցնելով:
     Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել, խլացրել են բոլոր հեռախոսները, փակել քաղաքից դուրս տանող ճանապարհները: Իսկ բնակչության ու այրվող մանկապարտեզի միջև կանգնեցրել են հասարակ զինվորներին, որոնց խենթացած ծնղները քիչ է մնացել բզկտեն՝ շղթան ճեղքելու համար: Ականատեսները պատմում են, որ ցավից խելակորույս մայրերը ծվեն-ծվեն են արել զինվորների համազգեստները, ճանկռտել նրանց դեմքը, բայց չեն կարողացել գոնե մոտենալ իրենց երեխաների մանկապարտեզին:
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա

     Վալերի Ռիգովն, ով այդ ժամանակ առաջին դասարանում է եղել, պատմում է. «Առաջիններից մեկն էի, որ հասա դեպքի վայր: Այսուայնկողմ էինք ընկնում՝ չիմանալով՝ ինչ անել: Թփերի մեջ այրվող շունը սարսափազդու կլանչում էր, ամբողջ կյանքում կհիշեմ այդ աղեկտուր ոռնոցը, որ ցնցում էր օդը: Մարդիկ լալիս էին, գոռում, գոչում, ոմանք հիստերիայի մեջ էին ընկել»:
     Փլատակների մաքրման ու որոնողական աշխատանքները տարվել են ամբողջ գիշեր, իսկ առավոյան, երբ ծնողները եկել են իրենց երեխաների մանկարտեզի տեղը, ցնցվել են տեսածից: Այրված հողը կտրած-տարած են եղել, տեղը ճիմահողով խոտածածկույթ փռած, ճեմուղիներ գցած, կենտրոնում էլ՝ մեծ ծաղկաթումփ: Մանկարապտեզ կարծես երբեք էլ չի եղել:
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա

Թաղման օրը չեն գործել էլեկտրագնացքները, բոլոր ճանապարհներին պահակազորներ են կանգնած եղել, իբրև թե՝ անվտանգության նկատառումներով: Այնուամենայնիվ, թաղմանը մասնակցելու է եկել ավելի քան 7 հազար մարդ: Եղբայրական գերեզմանում թաղել են 22 երեխայի, ևս մեկին թաղել են առանձին՝ իր հոր խնդրանքով, ով նավագնացության կապիտան է եղել: Աղետին ընդհանուր առմամբ զոհ է գնացել ինքնաթիռի անձնակազմի 8 անդամ, 3 դաստիարակ և մանկապարտեզում եղած բոլոր 23 սաները, որոնցից ամենամեծը՝ 7 տարեկան:

Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա

     Քրեական գործ, անշուշտ, չի հարուցվել, բայց քանի քանիսի գլուխ է թռել: Աշխատանքից հեռացվել է 40 զինվորական պաշտոնյա:
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա
Այժմ արդեն աղետի պաշտոնական պատճառը համարվում է անսարք բարձրաչափը: Թռիչքից առաջ այն հանել են Իլ-14-ից, բայց տրամաչափարկում չեն արել, և ոչ ոք չի իմացել, թե ինչպես իրեն կդրսևորի սարքը նոր մեքենայի վրա: Հետո նոր պարզ է դարձել, որ ինքնաթիռի իրական դիրքի ու բարձրաչափի ցուցիչների տարբերությունը կազմում է 60 մ:
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա
Ինչպես ԽՍՀՄ-ը կոծկեց երկրի ամանսարսափելի ողբերգություններից մեկը՝ ինքնաթիռի անկումը մանկապարտեզի վրա

     Անցել է արդեն 46 տարի այդ դաժան ողբերգությունից, զոհված երեխաների ծնողներից շատերն այսօր էլ ապրում են ու ամեն օր վերհիշում իրենց փոքրիկների հետ տեղի ունեցած ողբերգությունը և այն, որ խորհդային իշխանությունն իրենց ստիպեց լռել տասնամյակներ շարունակ ու կարգադրեց մոռանալ, որ իրենք առհասարակ երեխա են ունեցել: Միայն երկու տարի առաջ՝ 2014-ին, նրանք առաջին անգամ հրապարակավ բարձրաձայնել են իրենց երեխաների դաժան ճակատագրերի մասին ռուսական առաջին ալիքի «Թող խոսեն» հաղորդման ժամանակ:

| | |
19238 | 0