Խնդրում ենք սպասել...

Միջազգային

11 հազար ահաբեկչություն՝ մեկ տարում. ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության տվյալները

02:10, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
11 հազար ահաբեկչություն՝ մեկ տարում. ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության տվյալները

2017 թվականին ամբողջ աշխարհում իրականացվել է 11 000 ահաբեկչական գործողություն, որոնց զոհ է գնացել 25 000 մարդ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը:

«2017-ին 11 000 ահաբեկչություն է իրականացվել ավելի քան 100 երկրում: Դրանց հետևանքով 25 000 մարդ է մահացել, 33 000-ը՝ վիրավորվել», - ասել է Վորոնկովը:

Նրա խոսքով՝ այդ ահաբեկչությունների հետևանքով պատճառված համախառն տնտեսական վնասը կազմել է 90 մլրդ դոլար:

8442 | 0
Facebook