Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ջուսը՝ իր հղիության լուրերի մասին

16:50, հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ.
Ջուսը՝ իր հղիության լուրերի մասին

«Ծիծաղելի է շատ: Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, կարդալով այդ մասին լուրերը, երեկվանից ծիծաղում են: Ո՞վ կմտածեր, որ լուսանկարներն այդպիսի արձագանք կստանային»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Ջուսը՝ հերքելով իր հղիության մասին լուրերը:

Նշենք, որ լուրերը տարածվել էին նախօրեին՝ ֆեյսբուքյան էջում հայտնված լուսանկարներից հետո: Երգչուհին, ով «Առաջին ալիք»-ի հյուրն էր, նկարահանումների ժամանակ այնպիսի զգեստ էր կրում, որը օգտատերերին հիմք էր տվել կարծելու, թե հղի է: «Ոչ միայն հղի չեմ, այլև դեռևս չեմ պատրաստվում մտածել անձնականի մասին. ազատ կյանքն առավել նախընտրելի է»,- նշեց երգչուհին: Ի տարբերություն անձնականին, ստեղծագործական կյանքում նորություններ շատ կան: Փակագծերը չբացելով՝ միայն նշեց, որ մայիսին կսկսվեն նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները, որտեղ նա հանդես կգա բոլորովին նոր ոճով:

| | |
6008 | 1