Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանում օլիգարխներ չկան». Կրեմլ

15:15, հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ.
«Ռուսաստանում օլիգարխներ չկան». Կրեմլ

Ժամանակները, երբ Ռուսաստանում օլիգարխներ կային, անցել են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուս օլիգարխները Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են այն մասին, որ իրենց նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ի իրավապահ մարմինները, հաղորդում է ТАСС-ը:

««Ռուս օլիգարխներ» արտահայտությունն անտեղի է: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ Ռուսաստանում օլիգարխներ կային, Ռուսաստանում օլիգարխներ չկան»,- ասել է Պեսկովը:

Պատասխանելով այդ հարցին՝ նա օգտագործել է «խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ» տերմինը:

«Ինձ այդ մասին որևէ տեղեկություն չեն հայտնել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի իշխանությունները ռուս օլիգարխների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանեն:

5480 | 2
Facebook