Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ռուս օլիգարխների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

13:05, հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ.
ԱՄՆ-ն ռուս օլիգարխների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ-ն մինչև շաբաթվա վերջ մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել ռուս գործարարների դեմ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու պատճառով, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին:

Ամերիկյան ԶԼՄ-ները չեն նշում սահմանափակումների տակ հայտնվողների անունները: The Washington Post-ի տեղեկությունների համաձայն՝ սահմանափակումները կանդրադառնան առնվազն 6 օլիգարխի վրա:

Մարտին ԱՄՆ-ն թարմացրել էր «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքը, որի համաձայն՝ պատժամիջոցներ էին սահմանվել 19 ռուս քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության հարցով զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը նրանց դեմ հետաքննություն էր սկսել:

7424 | 0
Facebook