Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի «Պերսեյ» մանկական առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով կա զոհ (տեսանյութ)

15:40, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
Մոսկվայի «Պերսեյ» մանկական առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով կա զոհ (տեսանյութ)

Մոսկվայում «Պերսեյ» մանկական առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Ավելի վաղ հաղորդվել է 2 տուժածի մասին:

««Պերսեյ» մանկական առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո տարհանված տուժածը մահացել է շտապօգնության մեքենայում: Նրան փրկել չհաջողվեց»,- ТАСС-ին հայտնել են դեպքի վայրում աշխատող բժիշկները:

Հայտնի է նաև, որ հրդեհի հետևանքով զոհվածն առևտրի կենտրոնի աշխատակից էր:

Մոսկվայի «Պերսեյ» մանկական առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով կա զոհ
6435 | 0
Facebook