Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԴԱԻՇ-ի գրոհայինները շարժվում են դեպի Աֆրիկա». Շոյգու

14:45, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
«ԴԱԻՇ-ի գրոհայինները շարժվում են դեպի Աֆրիկա». Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն Իրաքում և Սիրիայում պարտությունից հետո շարժվում են այլ տարածաշրջաններ, հաղորդում է РИА Новости-ն:

«Պարտությունից հետո այսպես կոչված ԴԱԻՇ խմբավորումն Սիրիայից և Իրաքից այլ տարածաշրջաններ է շարժվում, ահաբեկչական բարձր ակտիվություն է արձանագրվում Աֆրիկայում, ջիհադիստները վերադառնում են Ասիա և Եվրոպա: Դրա հետևանքով աճում է միջսահմանային հանցագործությունը»,- ասել է Շոյգուն միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան VII համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ այդպիսով հիմք է դրվում ողջ աշխարհում ծայրահեղական և անջատողական շարժումների համար:

5396 | 0
Facebook