Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են С-400-ների մատակարարման հարցը

22:35, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են С-400-ների մատակարարման հարցը

Ռուսաստանի համար «առաջնահերթ» նշանակություն ունի Թուրքիայի հետ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ համաձայնագրի իրականացումը: Այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսային համագործակցության զարգացման հեռանկարները, ռազմավարական համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ակտուալ տարածաշրջանային և միջազգային թեմաներ, ներառյալ՝ Սիրիայում ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

Բարձր մակարդակով ռուս-թուրքական համագործակցության նիստի ավարտին մի շարք երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել:

Անկարա է ժամանել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ակնկալվում է, որ վաղը 3 երկների առաջնորդները Սիրիայի հակամարտության շուրջ քննարկում կանցկացնեն:

Ավելի վաղ Պուտինն ու Էրդողանը մասնակցել էին «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությանը:

4782 | 0
Facebook