Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է

00:10, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է

Կանադացի Թոնի Բասին նիհարել է 148 կգ-ով այն դեպքից հետո, երբ հրդեհի հետևանքով տարհանման ժամանակ ինքնաթիռում 2 նստատեղ է զբաղեցրել, հաղորդում է CBS հեռուստաալիքը:

Նշվում է, որ Ֆորթ Մաք Մուրեում 2016թ. մայիսին անտառային հրդեհ է սկսվել, և իշխանությունները հայտարարել են մարդկանց ինքնաթիռներով շտապ տարհանելու մասին:

Այդ ժամանակ տղամարդը 257 կգ է կշռել և ինքնաթիռում 2 տեղ է զբաղեցրել, այդ իսկ պատճառով մեկ հոգի ստիպված է եղել այրվող քաղաքում սպասել հաջորդ չվերթին:

«Ես անդադար մտածում էի. ինչ-որ մեկի կնոջ, ամուսնու կամ ընտանիքի այլ անդամի ինքնաթիռի չվերթը հետաձգվում է, քանի որ ես գեր եմ»,- պատմել է Բասին:

Նա սկսել է նիհարել տարհանման հաջորդ օրվանից: Սկզբում Բասին հրաժարվել է տապակած կարտոֆիլից և անցել շոգեխաշած բանջարեղենի օգտագործմանն ու ցածր կալորիականությամբ ածխաջրեր պարունակող սննդակարգի:

Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է
Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է
Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է
Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է
Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է
Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է
Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է
Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է
11550 | 0
Facebook