Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հովիկ Աբրահամյանին չնեղացնելու համար Շեքսպիրի «Համլետ» բեմադրության մեջ «մկներ» բառը փոխարինվել էր «ձկներ»-ով

16:40, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
Հովիկ Աբրահամյանին չնեղացնելու համար Շեքսպիրի «Համլետ» բեմադրության մեջ «մկներ» բառը փոխարինվել էր «ձկներ»-ով

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել՝ արդեն 11-րդ տարի անցկացվող ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնի վերաբերյալ: «Շատ ուրախ եմ, որ այս հայանպաստ նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն ու սեր է արթնացրել դեպի գրականություն ու պոեզիա»,- գրել է նա: Շարունակելով փառատոնների թեման՝ հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որին ժամանակին ակտիվ աջակցում էր Հովիկ Աբրահամյանը: Ասում են՝ փառատոններից մեկի շրջանակներում, երբ նախատեսել են խաղալ Շեքսպիրի «Համլետ»-ը, Հովիկ Աբրահամյանին չնեղացնելու համար, տեքստում փոփոխություն են կատարել: Պիեսը դրվագ ունի, որտեղ Համլետը խոսում է մոր հետ, և հանկարծ պարզվում է, որ գաղտնի խոսակցությանը վարագույրի հետևից թաքուն ունկնդրում է Պոլոնիոսը: Համլետը սուրը պատյանից հանում է, բացականչելով՝ «այստեղ մկներ կան», և սպանում Պոլոնիոսին: Ըստ լուրերի՝ հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի ներկայությունն, այդ օրն առաջարկվում է «մկներ» բառը փոխարինել «ձկներ»-ով...

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8416 | 19
Facebook