Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հովիկ Աբրահամյանին չնեղացնելու համար Շեքսպիրի «Համլետ» բեմադրության մեջ «մկներ» բառը փոխարինվել էր «ձկներ»-ով

16:40, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
Հովիկ Աբրահամյանին չնեղացնելու համար Շեքսպիրի «Համլետ» բեմադրության մեջ «մկներ» բառը փոխարինվել էր «ձկներ»-ով

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել՝ արդեն 11-րդ տարի անցկացվող ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնի վերաբերյալ: «Շատ ուրախ եմ, որ այս հայանպաստ նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն ու սեր է արթնացրել դեպի գրականություն ու պոեզիա»,- գրել է նա: Շարունակելով փառատոնների թեման՝ հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որին ժամանակին ակտիվ աջակցում էր Հովիկ Աբրահամյանը: Ասում են՝ փառատոններից մեկի շրջանակներում, երբ նախատեսել են խաղալ Շեքսպիրի «Համլետ»-ը, Հովիկ Աբրահամյանին չնեղացնելու համար, տեքստում փոփոխություն են կատարել: Պիեսը դրվագ ունի, որտեղ Համլետը խոսում է մոր հետ, և հանկարծ պարզվում է, որ գաղտնի խոսակցությանը վարագույրի հետևից թաքուն ունկնդրում է Պոլոնիոսը: Համլետը սուրը պատյանից հանում է, բացականչելով՝ «այստեղ մկներ կան», և սպանում Պոլոնիոսին: Ըստ լուրերի՝ հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի ներկայությունն, այդ օրն առաջարկվում է «մկներ» բառը փոխարինել «ձկներ»-ով...

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
5785 | 19
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Գրիգոր
Գրիգոր 16:43, 03.04.2018
աաա...չկամՃՃՃՃՃՃՃՃՃ
Azat Anna
Azat Anna 20:05, 03.04.2018
haziv el et lineq eli.anmakard baneric vogevorveq u cncak...
Անահիտ
Անահիտ 19:23, 03.04.2018
Այ անամոթներ ինչ եք կպել Աբրահամյանին պոկ չեք գալիս: Էտ մարդը թե՛ պաշտոնավարման տարիներին ու թե՛ մինչ օրս կանգնած ա իրա ժողովրդի կողքին, դրա համար եք տենց վառվում ու տեղներդ չեք գտնում? Սա ոչ թե հոդված ա, այլ ձեր անմակարդակության վառ արտացոլումն ա....
Աննա Խաչատրյան
Աննա Խաչատրյան 19:34, 03.04.2018
Չի կարող նման բան լինել: Սա հիմար սուտ է ու զրպարտություն: Այս լրատվական կայքը մշտպես հնարավոր բոլոր ձևերով փորձում է վատ լույսի ներքո հոլովել հարգարժան պարոն Աբրահամյանի անունը: Գիտեք, ձեր բոլոր ջանքերն ապարդյուն են, քանի որ մարդու գործը չեք կարող նման կեղտոտ ու պատվիրված հոդվածներով ոչնչացնել: Ձեր գործելաոճը ճղճիմ է ու արժանի է բացառապես պարսավանքի:
Vahik
Vahik 19:40, 03.04.2018
ARA DUQ YANM DZEZANIC BAN EQ NERKAYACNUM VOR ARGAMICHI HASCEIN EL SENC BANER EQ GRUM??? PRIZNAT EKEQ INCHQAN POX EQ STANUM ES KARGIN MARDUN SEVACNELU HAMAR AY PATVIRVACNER????
ԱՆԿԱԽ
ԱՆԿԱԽ 19:45, 03.04.2018
Էս կարելի է վերցնել ու լրագրության պրակտիկայի ժամերին ցույց տալ, թե ԻՆՉՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՅՈՒԹ ԳՐԵԼ: Այստեղ նենգությունից, չարությունից, անմակարդակությունից բացի այլ բան չեմ տեսնում: Չհաստատված տեղեկություններ տարածելը ու մարդու բարի համբավն արատավորելը խոսում է մեկ բանի մասին, որ տվյալ կայքի խմբագիրը բացարձակ տեղյակ չէ, թե ինչ է ժուռնալիստիկան, ու որտեղից է այն սկսվում ու որտեղ ավարտվում: Գնացեք կրթվեք ու նոր ժողովրդի սերն ու հարգանքը վայելող մարդկանց մասին գրեք:
Azat Anna
Azat Anna 20:03, 03.04.2018
incheri masin eq xosum es saytum voch hexinakayin iravunq a pahvum voch el andzi arjanapatvutyan u bari hambavic en texyak. qamuc qshvacner@ haziv el senc primitiv baner anen. mardu zzveln a galis!!!
Ира
Ира 20:07, 03.04.2018
Да ладно люди. са инч сайт а вор кардум ек. копянери вра нстац ен эли. стехиц энтехиц нют трцнен ерку бар похен кам эл ски чпохен.менак да ен кароханум анел.