Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրդեհ Իրանի թեյարաններից մեկում. 10 մարդ է զոհվել

12:55, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
Հրդեհ Իրանի թեյարաններից մեկում. 10 մարդ է զոհվել

Իրանի Հուզեստան նահանգի Ահվազ քաղաքում թեյարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հաղորդում է Tasnim-ը:

Հրդեհը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: Հրդեհի հետևանքով թեյարանն ամբողջությամբ այրվել է:

Տասնյակ մարդիկ խիտ ծխի պատճառով մնացել են թեյարանի ներսում:

Այդուհանդերձ, հրշեջներին հաջողվել է ավելի քան 40 մարդու դուրս բերել: Չնայած նրանց ջանքերին՝ հրդեհը 10 մարդու կյանք է խլել, ևս 6-ը վիրավոր է:

4487 | 0
Facebook