Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան ռուսական նոր «Дрель» ավիառումբը կապել է «Սկրիպալի գործի» հետ

12:00, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
Մեծ Բրիտանիան ռուսական նոր «Дрель» ավիառումբը կապել է «Սկրիպալի գործի» հետ

Բրիտանական մամուլը հայտնել է «Կրեմլի ագրեսիայի հերթական ազդանշանի մասին»: Այդ ազդանշանն, ըստ բրիտանացի լրագրողների, ռուսական նոր «Дрель» ավիառումբն է:

Ըստ Daily Express-ի՝ 5-րդ սերնդի Սու-57 կործանիչների համար նախատեսված նորագույն ռումբը մեծացնում է Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր սկզբի մտավախությունները: Պարբերականը մեջբերում է ռումբի մշակող կոնցեռնի ներկայացուցչի խոսքը, ով նշել է, որ «Дрель»-ը կարող է խոցել թիրախը 30 կմ հեռավորության վրա՝ չներխուժելով հակառակորդի օդային տարածք:

Հաղորդվում է, որ ավիառումբը կարող է ոչնչացնել տանկեր կամ հրթիռային մարտկոց, ընդ որում, ռադարները ռումբը գրեթե չեն ճանաչում:

Daily Express-ը նշում է, որ Մոսկվան նոր ռումբը ցուցադրել է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված պատմությունից անմիջապես հետո:

«Մի քանի օր առաջ Ռուսաստանը պատասխանեց Արևմուտքին՝ արտաքսելով դիվանագետների, և այժմ մեծացնում է իր ռազմական ներուժը»,- ասվում է պարբերականի հոդվածում:

8329 | 0
Facebook