Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն Իսրայելի վարչապետին «զավթիչ» և «ահաբեկիչ» է անվանել. վերջինն ավելի կոշտ պատասխան է տվել

10:35, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
Էրդողանն Իսրայելի վարչապետին «զավթիչ» և «ահաբեկիչ» է անվանել. վերջինն ավելի կոշտ պատասխան է տվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին «զավթիչ» և «ահաբեկիչ» է անվանել՝ կապված անցած ուրբաթ օրը 15 պաղեստինցիների մահվան և Նեթանյահուի կողմից թուրք զինվորականներին քննադատելու հետ, հաղորդում է Reuters-ը:

Իսրայելի և Թուրքիայի առաջնորդների միջև կոնֆլիկտ է ծագել այն բանից հետո, երբ Անկարան սուր քննադատության է արժանացրել Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինվորականների գործողությունները, որի հետևանքով զոհվել է 15 պաղեստինցի և ավելի քան 100-ը՝ վիրավորվել:

Նեթանյահուն՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի քննադատության, Twitter-ի իր էջում գրել է, որ «թուրքական բանակը երկար տարիներ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը՝ նկատի ունենալով Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում քրդերի դեմ ռազմական գործողությունները»:

Ի պատասխան դրա՝ Էրդողանն Իսրայելն «ահաբեկչական պետություն» է անվանել՝ հայտարարելով, որ Նեթանյահուին «աշխարհում ոչ ոք չի սիրում»:

10112 | 1
Facebook