Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարայում կկայանա Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը

13:25, երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ.
Անկարայում կկայանա Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը

Ապրիլի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարայում Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Գագաթնաժողովի նախօրեին՝ ապրիլի 3-ին, կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը: Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տեղեկություններով՝

Պուտինը կմասնակցի «Ռոսատոմ» ընկերության կողմից կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը: Ինչպես նաև հաղորդվում է, որ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու համաշխարհային բարդության հարցերի մանրամասն քննարկում է ծրագրվում:

8940 | 0
Facebook