Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները տագնապի ազդանշանով ոտքի են հանվել՝ «Ալագյազ» հրաձգարանում անցկացվող զորավարժությունների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը:
Նրա խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում «Ալագյազ» հրաձգարանում զինծառայողները լեռնային բարձրադիր տեղանքի պայմաններում վարման քննական վարժություններ կկատարեն, զենքից, նռնակներից, հետևակի մարտական մեքենաներից, տանկերից, հրետանային և զենիթահրթիռային սարքավորումներից մարտական կրակ կիրականացնեն, ինչպես նաև հատուկ ուշադրություն կհատկացվի լեռներում մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտավարական գործողություններին:
Զորավարժություններին կմասնակցեն հազարից ավելի զինծառայողներ, ինչպես նաև մոտ 300 միավոր ռազմատեխնիկա: