Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հանրապետականներին կոչ է արել միգրացիոն բարեփոխումների շուրջ այլևս բանակցություններ չվարել

11:35, երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ.
Թրամփը հանրապետականներին կոչ է արել միգրացիոն բարեփոխումների շուրջ այլևս բանակցություններ չվարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Twitter-ի իր էջում հանրապետականներին կոչ է արել կոշտ օրենքներ ընդունել անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցով:

Նրա խոսքով՝ այսօր սահմանային ծառայության աշխատակիցներին չի թույլատրվում պատշաճ կերպով իրականացնել սահմանին իրենց աշխատանքը՝ դեմոկրատների կողմից ընդունված «ծիծաղելի ազատական օրենքների» պատճառով:

«Իրավիճակն առավել վտանգավոր է դառնում: Քարավաններ են գնում: Հանրապետականները պետք է կոշտ օրենքներ ընդունեն»,- համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը:

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներգաղթյալների իրավունքների պաշտպանության հարցով որևէ գործարք կնքել, ովքեր անօրինական կերպով ԱՄՆ են ժամանել իրենց ծնողների հետ դեռևս անչափահաս տարիքում: Ավելի վաղ նրանք գտնվում էին DACA ծրագրի (մանկության տարիներին ԱՄՆ ժամանած երեխաների պաշտպանության ծրագիր) պաշտպանության ներքո:

7216 | 0
Facebook