Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնի կառավարիչը բողոքարկել է կալանքը

10:35, երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ.
Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնի կառավարիչը բողոքարկել է կալանքը

Կեմերովոյում հրդեհված «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկը բողոքարկել է կալանքը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Կեմերովոյի Զավոդսկի շրջանային դատարանին:

Դատարանը հայտնել է, որ գործի մյուս մասնակիցներից բողոքարկում չեն ստացել:
     Ավելի վաղ դատարանում Սուդդենոկը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի համարում հրդեհի հետևանքով զոհերի համար: Նա նշել էր, որ իր պարտականությունների մեջ չէր մտնում հրդեհային անվտանգության վերահսկողությունը:

Մարտի 31-ին կալանավորվել էին գործով անցնող ևս 2 անձ՝ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի ղեկավար Տանզիլիա Կոմկովան և «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնի սեփանակատեր Յուլիա Բոգդանովան:

4684 | 0
Facebook