Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյի նահանգապետը հրաժարական է տվել. նա հրաժեշտի ուղերձով է հանդես եկել

12:25, կիրակի, 01 ապրիլի, 2018 թ.
Կեմերովոյի նահանգապետը հրաժարական է տվել. նա հրաժեշտի ուղերձով է հանդես եկել

Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը դիմում է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով, հաղորդվում է նահանգի պաշտոնական կայքում: Տուլեևը ղեկավարում է Կեմերովոյի նահանգը 1997 թվականից, 4 անգամ վերընտրվել է այդ պաշտոնում ձայների 90% արդյունքով: 73-ամյա Տուլեևի լիազորություններն սպառվում են 2020 թվականին:

Հիշեցնենք, որ Տուլեևի ղեկավարած նահանգում, Կեմերովո քաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհին զոհ են գնացել 64 մարդ, մեծամասնությունը՝ երեխաներ:

Կեմերովոյի նահանգապետը հրաժարական է տվել. նա հրաժեշտի ուղերձով է հանդես եկել
8322 | 0
Facebook