Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյի առևտրի կենտրոնի սեփականատերն իրեն մեղավոր է համարում հրդեհի զոհերի համար. նա կմնա կալանքի տակ

13:15, շաբաթ, 31 մարտի, 2018 թ.
Կեմերովոյի առևտրի կենտրոնի սեփականատերն իրեն մեղավոր է համարում հրդեհի զոհերի համար. նա կմնա կալանքի տակ

Կեմերովոյի Զավոդսկի շրջանային դատարանը ձերբակալել է Յուլիա Բոգդանովային, ով հանդիսանում է «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենը, որին պատկանում էր մարտի 25-ին հրդեհված «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնը:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Բոգդանովան կմնա կալանքի տակ մինչև մայիսի 25-ը:

«Իհարկե, ես ինձ մեղավոր եմ զգում զոհերի համար, դա սարսափելի է, չէ որ նրանք երեխաներ էին»,- դատարանում ասել է Յուլիա Բոգդանովան:

Նա նաև ասել է, որ կբողոքարկի դատարանի որոշումը:

Նշենք, որ քննության ընթացքում պարզվել է, որ Բոգդանովան՝ պատասխանատու լինելով հրդեհային անվտանգությունը պահպանելու համար, բազմից ծանուցումներ է ստացել հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել թերությունները վերացնելու ուղղությամբ:

12752 | 2
Facebook