Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը որոշել է սառեցնել Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլարի տրամադրումը

14:35, շաբաթ, 31 մարտի, 2018 թ.
Թրամփը որոշել է սառեցնել Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլարի տրամադրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է սառեցնել Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլարի տրամադրումը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնյաներին:

Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թրամփը ԶԼՄ-ներից տեղեկացել է Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլարի չափով հավելյալ օգնության տրամադրման հարցով Վաշինգթոնի պարտավորությունների մասին: Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շուտով կլքի Սիրիան:

«Թող մյուսները Սիրիայի մասին հոգ տանեն»,- ասել էր նա:

WSJ-ն նշում է, որ Թրամփը Պետդեպարտամենտին հանձնարարել է դադարեցնել Սիրիայի վերականգնման համար հավելյալ միջոցների տրամադրումը:

The New York Times-ն անցած տարի գրել էր, որ Սիրիայում մոտ 2 հազար ամերիկացի զինծառայող կա:

6695 | 0
Facebook