Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնը կարող է փակել «լրտեսների որջ» համարվող ռուսական առևտրային ներկայացուցչությունը

17:00, շաբաթ, 31 մարտի, 2018 թ.
Լոնդոնը կարող է փակել «լրտեսների որջ» համարվող ռուսական առևտրային ներկայացուցչությունը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են դիտարկել Լոնդոնի հյուսիսում, Հայգեյթում գտնվող ռուսական առևտրային ներկայացուցչության փակման հարցը: Այս մասին գրում է The Telegraph պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ առևտրային ներկայացուցչության շենքը համարվում է «լրտեսների որջ»:

Առևտրային ներկայացուցչության փակումը, ինչպես հստակեցնում է պարբերականը, կարող է Լոնդոնի հերթական պատասխանը լինել Մոսկվային՝ կապված «Սկրիպալի գործի» հետ:

Մասնավորապես, այն կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ միջոցներ կիրառելու մասին խոստման իրականացումը:

Նախօրեին Արևմտյան երկրների դեսպանները կանչվել էին ՌԴ ԱԳՆ: Այժմ, Ռուսաստանի իշխանությունների որոշման համաձայն, երկրում պետք է կրճատվի բրիտանացի դիվանագետների թիվն ու հավասարեցվի Մեծ Բրիտանիայում մնացած ռուս դիվանագետների թվի հետ: Լոնդոնն այդ որոշումը «ցավալի» էր անվանել:

8655 | 1
Facebook