Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ն ընդլայնել է Փհենյանի դեմ պատժամիջոցները

11:35, շաբաթ, 31 մարտի, 2018 թ.
ՄԱԿ-ն ընդլայնել է Փհենյանի դեմ պատժամիջոցները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի հարցերով հանձնաժողովն ԱՄՆ-ի առաջարկով ընդլայնել է Հյուսիսային Կորեայի 21 տրանսպորտային ընկերությունների, 27 նավերի և մեկ ֆիզիկական անձի նկատմամբ պատժամիջոցները, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությանը:

Նշվում է, որ պատժամիջոցների այժմյան ընդլայնումն ամենամասշտաբայինն է դարձել ԱԽ-ի սահմանափակող բանաձևերի ընդունման պահից:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց անունները պատժամիջոցային ցանկում ներառելու մասին բանաձև քննարկվել էր անցած ամիս՝ երկրի ֆինանսների նախարարության համապատասխան հայտարարությունից հետո: Այդ միջոցներն նպատակ ունեն կանխել Փհենյանի կողմից ծովով նավթի և ածխի առքուվաճառքը:

6727 | 0
Facebook