Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պոդոլսկում երեխան մահացել է՝ դրսում գտած «լիմոնադը» խմելուց հետո

22:20, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Պոդոլսկում երեխան մահացել է՝ դրսում գտած «լիմոնադը» խմելուց հետո

ՌԴ Պոդոլսկ քաղաքում հարուցվել է քրեական գործ 10 տարեկան երեխայի մահվան առնչությամբ: Երեխան իր 7 տարեկան եղբոր հետ զբոսնելիս է եղել բակում, որտեղ գտել է բաց շիշ՝ մեջն անհայտ հեղուկ: Կարծելով թե գտածը լիմոնադ է՝ նա մի քանի կում է արել այդ շշից ու մնացածը հյուրասիրել եղբորը, սակայն նա հրաժարվել է:

Տուն վերադառնալուց հետո 10 տարեկան երեխայի վիճակը կտրուկ վատացել է, նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մահացել է:

Այժմ հետաքննությունը փորձում է պարզել, թե ով է թողել շիշը և ինչ է եղել դրա մեջ:

Աղբյուրը` life.ru
8107 | 0
Facebook