Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հետաքրքիր է

Թաջ Մահալ այցելողներն այսուհետ չեն կարող սրտների ուզածի չափ մնալ տաճարի տարածքում

02:05, շաբաթ, 31 մարտի, 2018 թ.
Թաջ Մահալ այցելողներն այսուհետ չեն կարող սրտների ուզածի չափ մնալ տաճարի տարածքում

Հնդկաստանի ամենահայտնի այցեքարտերից մեկը՝ Թաջ Մահալ այցելող զբոսաշրջիկներն այսուհետ չեն կարող սրտների ուզածի չափով մնալ տաճարի տարածքում: Զբոսաշրջիկների հսկայական հոսքի պատճառով տաճարում մնալու ժամանակահատվածը կրճատվել է՝ հասնելով առավելագույնը 3 ժամի: Նպատակը մարդկանց հոծ խմբերի կուտակումից խուսափելն է:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ օրում Թաջ Մահալ այցելողների թիվը երբեմն հասնում է 50 000-ի, իսկ միջինում՝ 15-20 հազարի:

Թաջ Մահալը, որ թարգմանաբար «Պալատի թագ» է նշանակում, փղոսկրասպիտակ դամբարան է Հնդկաստանի Ագրա քաղաքում՝ Ջամնա գետի հարավային ափին: Հիմնադրվել է 1632 թվականին Շահ Ջահան մողոլ կայսեր (կառավարել է 1628-1658 թվականներին) կողմից իր սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի համար, ով մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելիս: Հետագայում այստեղ է թաղվել նաև ինքը՝ Շահ Ջահանը։

| | |
6077 | 0