Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բախումներ պաղեստինցի և իսրայելցի զինվորականների միջև. կան զոհեր և վիրավորներ

16:45, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Բախումներ պաղեստինցի և իսրայելցի զինվորականների միջև. կան զոհեր և վիրավորներ

Այսօր հազարավոր պաղեստինցիներ են հավաքվել Գազայի հատվածի և Իսրայելի սահմանի մոտ՝ պահանջով հայրենիք վերադարձնել պաղեստինցի փախստականներին, հաղորդում է BBC-ն:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել, 350-ը վիրավոր է:

Պաղեստինյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուժածների մեծ մասը հրազենային վնասվածք է ստացել:

Ավելի վաղ Գազայում կազմակերպված զանգվածային ցույցի ժամանակ հանդես էր եկել «ՀԱՄԱՍ» շարժման ղեկավարը, ով խոստացել էր, որ պաղեստինցիները չեն զիջի իրենց հողերը:

«Այսօր մենք ենք գրում մեր ժողովրդի պատմությունը: Իսկ Թրամփին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են դավադիր գործարքները, ցանկանում ենք ասել, որ մենք երբեք չենք հրաժարվի Երուսաղեմից, մեզ համար որևէ այլընտրանք չկա, քան մեր հողերին վերադառնալը»,- ասել էր նա:

7407 | 0
Facebook