Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևմտյան երկրների դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ

16:00, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Արևմտյան երկրների դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն այսօր ռուս դիվանագետներին արտաքսած երկրների դեսպաններին բողոքի նոտա կհանձնի, ինչպես նաև կհայտարարի պատասխան միջոցների մասին, հաղորդում է ТАСС-ը:

«Մարտի 30-ին ՌԴ ԱԳՆ են կանչվել այն երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, որոնք ոչ բարեկամական գործողություններ են ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ ի նշան «Սկրիպալի գործի» հետ կապված Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության: Դեսպաններին կհանձնվեն բողոքի նոտաներ, ինչպես նաև կհայտարարվեն ռուսական կողմի պատասխան միջոցների մասին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Սմոլենսկի հրապարակում ԱԳՆ-ի կենտրոնական շենք են արդեն ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Իտալիայի դեսպանները, ինչպես նաև Նիդերլանդների, Ալբանիայի և Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր ամերիկացի 60 դիվանագետի արտաքսման և Սանկտ Պետերբուրգում ամերիկյան հյուպատոսությունը փակելու մասին:

5974 | 0
Facebook