Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Պուտինին խոստացել է հաղթել սպառազինությունների մրցավազքում

14:20, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Թրամփը Պուտինին խոստացել է հաղթել սպառազինությունների մրցավազքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգթոնը սպառազինությունների մրցավազքում կհաղթի Մոսկվային: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի շրջապատի 2 աղբյուրներին:

Թրամփը նաև նշել է, որ «եթե Ռուսաստանը ցանկանում է սպառազինությունների նոր մրցավազք սկսել, ապա ԱՄՆ-ն կարող է այն կազմակերպել, սակայն կհաղթի նրան»:

Այդ հայտարարությունից հետո, ինչպես նշում է հեռուստաալիքը, Թրամփն այլևս չի անդրադարձել երկու երկրների միջև լարված հարաբերությունների թեմային:

Թրամփի և Պուտինի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 20-ին Վաշինգթոնի նախաձեռնությամբ: Մարտի 2-ին Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել էր սպառազինությունների մրցավազք սկսելու համար: Այդ մեղադրանքի պատճառ էր դարձել Վաշինգթոնի կողմից հակահրթիռային պաշտպանական համակարգի մասին համաձայնագրից դուրս գալը:

8422 | 0
Facebook