Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը հայտարարել է Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին

11:20, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը հայտարարել է Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանն, ով երկուշաբաթյա այցով գտնվում է ԱՄՆ-ում, հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին, որում միջազգային հանրությանը կոչ է արել ուժգնացնել Իրանի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցները տարածաշրջանում ռազմական առճակատումից խուսափելու համար:

Ընդ որում, նա նախազգուշացրել է, որ եթե պատժամիջոցները բավարար արդյունավետ չլինեն, ապա մոտակա 10-15 տարվա ընթացքում կարող է պատերազմ սկսվել Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև:

Նշենք, որ Էր Ռիյադը Թեհրանին մեղադրում է զինված և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար, մասնավորապես, Եմենի հուսիթներին: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարում են, որ Իրանը հուսիթներին հրթիռային սպառազինություն է մատակարարում, որը վերջիններն օգտագործում են թագավորության դեմ:

8616 | 2
Facebook