Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարի ամենամեծ նավը պատրաստվում է ընդունել իր առաջին ուղևորներին. ինչպիսի տեսք ունի այն

22:10, կիրակի, 01 ապրիլի, 2018 թ.
Աշխարի ամենամեծ նավը պատրաստվում է ընդունել իր առաջին ուղևորներին. ինչպիսի տեսք ունի այն

Royal Caribbean International ընկերությունը պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: Մի քանի օրից աշխարհի ամենամեծ նավը՝ «Ծովերի սիմֆոնիան» իր տախտակամած կընդունի առաջին հյուրերին: Առաջին նավարկութանը կմասնակցի ավելի քան 5500 ուղևոր: Նավարկությունը կտևի 5 օր, զբոսաշրջային նավը կմտնի Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի նավահանգիստներ:
     «Ծովերի սիմֆոնիան» կարող է տեղավորել մինչև 6700 մարդ և անձնակազմի 2200 անդամ: Նավի երկարությունը 362 մետր է, բարձրությունը՝ 72 մ: Այնտեղ նախատեսված է 2700 սենյակ, ունի 20 ռեստորան, 10 հիդրոմերսող ջրավազան և 5 լողավազան:
     Նախկինում աշխարհի ամենամեծ նավն էր համարվում «Ծովերի ներդաշնակությունը», որ ջուր է իջեցվել 2015-ին:

«Ծովերի սիմֆոնիան»
«Ծովերի սիմֆոնիան»
18099 | 0
Facebook