Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շվեյցարական լճում հայտնաբերվել է 5-հազարամյա կոշիկ

01:15, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Շվեյցարական լճում հայտնաբերվել է 5-հազարամյա կոշիկ

Շվեյցարիայի Գրայֆենզեյսկի լճում հայտնաբերվել է 5-հազարամյա սանդալ` ծառի նրբակեղևից հյուսված, հայտնում է Ցյուրիխի շրջանի կայքը: Ներկա դրությամբ Եվրոպայի տարածքում գտնվել է ոչ ավելի, քանի 10 նմանատիպ ոտնաման: Այն պատրաստվել է Հորգենսյան մշակույթի ներկայացուցիչների կողմից (3300-2800թթ. Ք. ա.): Սանդալը հյուսելու համար օգտագործվել են կես սանտիմետրանոց շերտեր, այն ունի 26 սմ երկարություն, պատկանել է չափահաս մարդու:

Հիշեցնենք, որ աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ: Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։

Շվեյցարական լճում հայտնաբերվել է 5-հազարամյա կոշիկ
Շվեյցարական լճում հայտնաբերվել է 5-հազարամյա կոշիկ
Շվեյցարական լճում հայտնաբերվել է 5-հազարամյա կոշիկ
Շվեյցարական լճում հայտնաբերվել է 5-հազարամյա կոշիկ
6360 | 0
Facebook