Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ-ն արտաքսում է 60 ամերիկացի դիվանագետների և փակում է ամերիկյան հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

23:00, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
ՌԴ-ն արտաքսում է 60 ամերիկացի դիվանագետների և փակում է ամերիկյան հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանը վռնդում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում է ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նախարարի խոսքով՝ ԱՄՆ դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացնում են ռուս դիվանագետների արտաքսմանն ի պատասխան միջոցների մասին: «Այս պահին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրված է մեր նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնում է նրան Միացյալ Նահանգների դեմ ուղղված պատասխան միջոցների բովանդակությունը: Այն ներառում է նույն թվով դիվանագետների արտաքսում և Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության գործունեության թույլտվության կասեցման մասին մեր որոշում»:

ավելի վաղ ԱՄՆ-ն արտաքսել էր 60 ռուս դիվանագետների եւ փակել Սիեթլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը՝ նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառաբանությամբ:

15365 | 0
Facebook